Ավարտվեց Աշխարհի 2014թ.-ի առաջնության վերջին 1/4 եզրափակիչ հանդիպումը: Հոլանդիայի ընտրանին Լուի Վան Գալի գլխավորությամբ ուժերը չափեց Կոստա Ռիկայի ընտրանու հետ:
Հանդիպումն անցավ գերֆանտաստիկ լարված և դիտարժան պայքարում: Սա ԱԱ-2014 լավագույն հանդիպումներից մեկն էր: Թեև թիմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում չկարողացան գրավել միմյանց դարպասները, այնուամենայնիվ պայքարը և գոլային պահերը ֆանտաստիկ էին: Խաղը տեղափոխելով 11մ հարվածաշար, Հոլանդիան կարողացավ հաղթանակ կորզել, փոխարինման դուրս եկած դարպասապահ Թիմ Կրուլի սեյվերի շնորհիվ:
Եվ այսպես Հոլանդիան կիսաեզրափակիչում է, իսկ Կոստա Ռիկան ֆանտաստիկ Կեյլոր Նավասի հետ հեռանում է Բրազիլիայից:
Հոլանդիա-Կոսռա Ռիկա՝ 0-0 (11մ` 5-4)