«Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց և քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո մոտ մեկ ամիս է անցել, բայց քաղաքը դեռևս չունի ոչ քաղաքապետ, ոչ էլ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Հավանաբար, պատճառն այն է, որ ԺՊ-ն արդեն կարող է դիտարկվել որպես պոտենցիալ քաղաքապետ, իսկ այդ հարցի շուրջ վերևներում դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել: Հիշեցնենք, որ այստեղ իրենց քաղաքապետն ունենալու հավակնություններ ունեն թե Հովիկ Աբրահամյանը, ով ուզում է, որ որդուն փոխարինի նրա տեղակալը՝ Գագիկ Պողոսյանը, և թե մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ով ուզում է քաղաքապետի աթոռին տեսնել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին: Թեև մամուլում որպես քաղաքապետի ԺՊ շրջանառվում էր Գագիկ Պողոսյանի անունը, բայց նա դեռևս նշանակված չէ: Նրա փոխարեն նշանակված է Արտաշատի մյուս փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք մենք:
-կարելի է ասել, որ ես ժամանակավոր պաշտոնակատարի ժամանակավոր պաշտոնակատար եմ, սպասում ենք վարչապետի նշանակմանը, թե ում կնշանակի: Դե, քաղաքապետը գնացել է, իմ վրա է դրել գործերը, եռօրյա ժամկետում սպասում ենք, մինչև նշանակեն:
-Բայց երեք օրը շուտ է լրացել:
-Քանի որ կառավարությունը նոր է ձևավորվել, դրա համար ուշացավ, սպասում ենք՝ տեսնենք, այս շաբաթվա մեջ կնշանակեն:
-Այս ընթացքում Դուք իրավասու եք համայնքին վերաբերող խնդիրներ լուծել, ավագանու նիստեր գումարել, բնակիչների խնդիրներին լուծում տալ:
-Ավագանու նիստ արդեն արել ենք, մենք մեր գործերն անում ենք, քաղաքը՝ մաքուր, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ մի բան հետ ընկած չէ: Այն, ինչը մեր իրավասության մեջ է, անում ենք: Հիմնականում կազմակերպական գործերն ենք անում: Բնակիչների խնդիրներն էլ, եթե կապված են ֆինանսների հետ, առայժմ չենք կարող լուծել, թանի որ բյուջեում գումար չկա, կառավարությունն ամեն տարի սուբսիդիա էր տալիս, այս տարի չի տալիս:
-Որպես ԺՊ ՝ Գագիկ Պողոսյանի անունն էր շրջանառվում:
-Ոչինչ չի բացառվում, եկեք մի քիչ սպասենք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: