Այսօր իմ կյանքում առանցքային և հատուկ տեղ զբաղեցնող մարդու՝ Արևիկ Ուդումյանի ծննդյան օրն է:
Երբեք չէի մտածի, որ Հունվարի 13-ին ես կզգամ խաղաղության և երջանկության մի աննկարագրելի զգացում, որը բացառապես ՔՈ շնորհքն է:
Տարիների ընթացքում ձևավորված և կայացած ՔՈ բնավորությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը և ձգտումը դեպի կատարելագործություն՝ ինձ համար օրինակելի և բարձրագույն արժեքներ են:
Ամիսների ընթացքում իմ կողմից բացահայտած ՔՈ ակնհայտ նրբանկատությունը, ուշադրությունը, պրագմատիզմը և զգացմունքայնությունը՝ ինձ համար ճակատագրի նվեր են հանդիսացել և հանդիսանում:
Պատահականություն չեմ կարող համարել այն հանգամանքը, որ իմ հոգում կա լույս, որը ԱՐԵՎԻ ՊԵՍ ԱՆՄԱՐ Է, ուստի իմ պարտավորությունն է ապահովել ՔՈ ՄԻՇՏ ՈՒՐԱԽ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ պարտադիր հանգամանքը:
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, Արևս:
72157639721324085