▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք պատահական է ընտրված Եռյակի հանրահավաքի օրը

Այս հարցին Եռյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները դրական պատասխան են տալիս:
Պատահականություն է՝ ասում են նրանք ու ավելացնում, որ իրենց հանրահավաքը կապ չունի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:
Այս թեմայով շրջանառվում է երեք վարկած:
Ոմանք ասում են, որ Եռյակը այդ օրը հանրահավաք է անցկացնում, որպեսզի հոկտեմբերի 10-ին Մինսկում ամուր լինեն Սերժ Սարգսյանի դիրքերը:
Սա ես տրամաբանական վարկած չեմ համարում, որովհետև Եռյակի ձևաչափն ամենևին էլ չի ընդդիմանում Հայաստանի եվրասիականացմանն, ուրեմն՝ Սարգսյանը Մինսկում չի կարող իր գործընկերներից զիջումներ կորզել՝ ՙՙգունավոր հեղաշրջման՚՚ սպառնալիքը ներկայացնելով:
Մյուս վարկածն ասում է, որ Եռյակի առաջնորդները Մոսկվային ուզում են ցույց տալ, թե իրենք եվրասիականացման գործընթացում ավելի կայուն դաշնակից կարող են լինել, որովհետև Երևանի կենտրոնում հավաքել են հազարների:
Սա էլ քիչ տրամաբանական է, որովհետև Եռյակի ուժերից առնվազն ՙՙԺառանգությունը՚՚ կարող է խառնել խաղաքարտերը՝ Ազատության հրապարակի հարթակից դատապարտելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Ես հակված եմ մտածելու, որ Եռյակի ներկայացուցիչներն այս հարցում անկեղծ են. պատահականություն է հանրահավաքի ու Մինսկի հանդիպման օրվա համընկնումը՝ մանավանդ, որ այսօրվա ընդդիմությանն երկրի զարգացման վեկտորն ավելի քիչ է հուզում, քան՝ 12 կետերի շուրջ երկար-բարակ դասախոսությունները:
Տխուր է խոստովանելը, սակայն մեր իշխանության ու ընդդիմության օրակարգերում ռազմավարական նշանակության հարցեր չկան...
Այս հարցում էլ են նրանք շատ նման:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին