Ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում լրագրողները Նորվեգիայում թաքնված տեսախցիկի միջոցով փորձել էին հասկանալ, արդյո՞ք անցորդները կօգնեն առանց վերարկուի մնացած երեխային: Տղան պետք է անծանոթ մարդկանց ասեր, որ կորել է և սպասում է իր ուսուցչուհուն և համադասարանցիներին, իսկ վերարկուն էլ գողացել են:
Նմանատիպ սցենարով փորձարկում էլ կատարել են ցրտաշունչ Մոսկվայում, որի մանրամասները` ստորև ներկայացված տեսանյութում: