Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները, բացի բնապահպանական հետևանքներից, քաղաքական հետևանքներ նույնպես կունենան:
Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նախարար նշանակվել և այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման:
Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը, մասնավորապես, ստացավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան գործընկերության հուշագրի շրջանակներում և ի սկզբանե թիրախավորվեց վարչապետի կողմից: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման փուլում Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումներին, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով: Արծվիկ Մինասյանի դեպքում էական էր նաև այն հանգամանքը, որ նա տնտեսագետ է, հեռու բնապահպանության ոլորտից:
Կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մենք, իհարկե, դեռ կլսենք թեմայի շուրջ վարչապետի և Մինասյանի երկխոսությունը, որը պետք է շատ հետաքրքրիր և դիտարժան լինել:
Մինասյանի ձախողումը կարող է նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ լուրջ հիմքեր ունի դրա համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞. «ՀԺ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet