▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախն ազատ է, անցնենք մնացյալին

Ժամանակն է, որ հրեաներից սովորենք: Ժամանակն է, որ ազգի ողջ ռեսուրսները օգտագործվեն և մոբիլիզացվեն ազգային նպատակի շուրջ՝ ազգային միասնական գաղափարախոսության օգնությամբ: Հրեաները մեզանից վատ վիճակում էին. մենք ցրված էինք աշխարհով մեկ հրեաների պես, բայց նրանք ի տարբերություն մեզ իրենց հայրենիքի տարածքում չունեին հոծ բնակչություն: Մենք դարերով պետականություն չենք ունեցել հրեաների նման, բայց ի տարբերություն նրանց մեր մեծ մասը ապրել է մեր հայրենիքի տարածքում: Հրեաները հիմնեցին Սիոնիզմի ուսմունքը:

Անվանումն այդ գաղափարախոսության ծագել է նրանց ազգի համար սրբազան հանդիսացող Սիոն լեռան անունով: Սիոնիզմի գաղափարախոսության էությունը կայանում է աշխարհասփյուռ հրեաներին միասնական դարձնելը, հրեաներին պատմական հայրենիքի տարածքում հավաքելը, հզոր պետություն ստեղծելը՝ Իսրայելը:

Այդ ճանապարհին նրանք չեն շտապել՝ դարերով են իրենց ուզածին հասել, ժամանակներն էին այնպիսին,որ չէին կարող արագ հասնել նպատակին: Ինչպես կուզեք վերաբերվեք հրեա ազգին,ինչպես կուզեք գնահատեք նրանց նպատակին հասնելու միջոցները,բայց ընդունեք,որ նրանք հաջողեցին իրենց գործը: Մենք ցանկության դեպքում կարող ենք նույնպես հասնել մեր նպատակին: Հայերի մեծամասնությունը այժմ հայրենիքի տարածքում չի բնակվում,բայց կա Հայրենի պետություն՝էթնիկ հայերով բնակեցված:

Հայ ազգը պետք է միավորված լինի ոչ թե եկեղեցու,կամ ինչ-որ կուսակցության շուրջ,այլ՝ ազգային նպատակի,շուրջ: Կուզեք անվանեք դա Արարատիզմ: Ամեն հայի նպատակը, բացի անձնական կյանքում հաջողություններից պետք է լինի ազգային գերնպատակը: Պետք չէ մտածել,որ անպայման պետք է միանգամից զորք հավաքել, գնալ հողերը հետ բերել: Եթե հարկ է դարերով, քիչ-քիչ պետք է իրականացնենք նպատակը: Նպատակը պետք է լինի Հայկական Բարձրավանդակի ողջ տարածքում ստեղծել միասնական հայկական պետություն, աշխարհասփյուռ հայերին հավաքել Հայկական Բարձրավանդակում,ազգային մշակույթը ,գրականությունը դարձնել ամեն հայի կրած արժեք,որ հայկական ինքնությամբ ու արժեքներով մտնենք համաշխարհային ընտանիք:

Գլոբալիզացիային դեմ գնալ պետք չէ.անհնար է,բայց պետք է ազգը և պետությունը սեփական դեմքով և ասելիքով մտնի գլոբալիզացիոն պրոցեսների մեջ,որ չձուլվի: Ազգային գերնպատակին հասնելու համար պետք է լինենք սառնասիրտ և հայերին բնորոշ էմոցիոնալությունից զուրկ: Արարատիզմը պետք է չխորշի ոչ մի մեթոդից,որ հասնենք մեր նպատակին,եթե հարկ է անգամ խորամանկությամբ ,եթե հարկ է հրեաների պես պետք է օկուպացված պատմական հայրենիքում անշարժ գույք գնենք,որ քիչ-քիչ դառնա մերը դե ֆակտո: Թող գրողի ծոցը գնա ցանկացած կրոնական կազմակերպություն ու հոսանք,կուսակցություն ու գաղափարախոսություն,որի համար ազգային նպատակը չպետք է լինի քարոզած արժեք ու նպատակ:

Հ.Գ Կաթիլ-կաթիլ քար են մաշում. Արցախն ազատ է,անցնենք մտածված և խելացի քայլերով մնացյալին:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին