Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին: Ակումբի ներկայացուցիչներին հաջողվել է նկարահանել այն պահը, երբ լեհական «Պյաստա» թիմի երկրպագուները՝ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի ժամանակ՝ տրիբունայում պարզել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշը:
Տեղեկացվում է, որ այդ արարքը կարող է քննարկման առարկա դառնալ եվրոպական ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեում:
Աղբյուրը` armsport.am