Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Սպարտակի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բարեհաջող վիրահատություն է տարել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
- Սա Արասի երկրորդ վիրահատությունն էր: Վիրահատությունը բարեհաջող կատարել է պրոֆեսսոր Մարիաննին, որը ավարտվեց ժամը 19:00-ին: Կատարվել է ձախ ծնկի խաչաձև ջլի պլաստիկա: Կարվել է նաև հետնամասում գտնվող և արտաքին մենիսկը, – նշել է Վարդապետովը:
Վիրահատությանը ներկա էին ռուսական ակումբի բժշկական շտաբի ներկայացուցիչները, ովքեր ճշտում են Օզբիլիսի վերականգնման ժամկետնեը: Սեպտեմբերի վերջին կքանդվեն վերջինիս կարերը, որից հետո Արասը կվերադառնա Մոսկվա և Տարասովկայում կսկսի վերականգնման կուրսը: