▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատն» ընդդեմ «Արարատի». Լուրջ խնդիրներ են ծագել. բանը կարող է հասնել միջազգային ատյաններ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանի առաջնություն տեղափոխվելու մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել Երեւանի  «Արարատ» ակումբի ղեկավարների եւ անձամբ սեփականատեր Վարդան Սրմաքեշի մոտ։

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների միջոցով հարցը չկարգավորելու դեպքում Սրմաքեշը պատրաստ է  դիմել Միջազգային ատյանների դատարաններին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է ներկայանալ «Արարատ-Մոսկվա» անվամբ։ Սամվել Կարապետյանի համար այս անվանումը սկզբունքային է, քանզի «Արարատը» հայտնի  բրենդ է, իսկ Մոսկվան կարող է թիմի շուրջ համախմբել այս քաղաքում բնակվող մեր հայրենակիցներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին