▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է

«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է երկրի առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Արգելվում է Հայաստանի Հանրապետության «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ- ի արտադրած սննդամթերքի ներմուծումը Բելառուսի Հանրապետության տարածք, իրացումը, պահպանումը, փոխադրումը, օգտագործումը ՝ կապված արտադրանքում ներկանյութերի հայտնաբերման մասով սննդամթերքի անհամապատասխանության հայտնաբերման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ գործարանի արտադրանքը պետք է հանվի առևտրից և ոչնչացվի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին