Ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից-լուսանկարիչ Ջուլիեն Պեբրելն 2013թվականի սեպտեմբեր ամսվա 2 շաբաթն անցկացրել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում և ներկայացրել է գյուղական կյանքը, գրում է CNN News-ը։
Հեղինակը հոդվածում նշում է, որ այս գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ մինչև 9 ամիս ապրում են ՌԴ-ում։ Գյուղի կանայք ուժեղ և վճռական են ամուսինների և եղբայրների բացակայության ժամանակ և բոլոր գործերը գերազանց կատարելով՝ գյուղը «կենդանի» են պահում։
Հոդվածի հեղինակը նշում է, որ տղամարդկանց սակավության պատճառով մի կին է արածեցնում կովերի նախիրը։
Լիճքում եղած ժամանակահատվածում Պեբրելն ապրել է Անուշ և Ռուզաննա քույրերի տանը, ովքեր չնայած ունեն առանձին ընտանիքներ, բայց քանի որ 2-ի ամուսիններն էլ գտնվում են արտագնա ախատանքի մեջ, ապրում են միասին: Անուշի դուստրը` Լիլիթը, քնում է իր հայրիկի նկարներով ալբոմը ձեռքին:Կանայք թղթակցին պատմել են, որ չնայած առկա դժվարություններին՝ թե՛ ֆինանսական և թե՛ կենցաղային, իրենք միևնույն է՝ ամուր են և սիրով լի։ Նրանց ամուսինները և եղբայրները, ինչպես և գյուղի այլ տղամարդիկ, տարվա մեծ մասն անցկացնում են «խոպանում»՝ Ռուսաստանի Դաշնությունում։