▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ենթատեքստի հարց Արսենյան Գուգոյի լրատվամիջոցի՞ց.Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ-ի շտաբ-գրասենյակում այսօր տեղի  ունեցավ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամլո ասուլիսը:

ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրն այսօր անակնկալներով լի էր. Նրան հարցեր ուղղեց անգամ  Ալ Ջազիրայի լրագրողը:

Լրագրողներից մեկի` Ռուբեն Հայրապետյանին ուղղված հարցը վերաբերում էր վերջերս ֆեդերացիայի կողմից նոր, թանկարժեք մեքենայի ձեռքբերմանը` 450.000 դոլարով:

-Ի ՞ նչ, ի ՞նչ, ի ՞ նչ,-հարցը լսելիս ասաց ՀՀՖ նախագահը, ապա շարունակեց.

-Վերջին շրջանում` երբ, վերջին տասը տարո՞ւմ:

-Վերջին մեկ տարում կամ մեկ տարի մեկ ամիս առաջ,-ասաց լրագրողը:

-Չէ, չկա նման բան, սուտ է: Այ, որ ասես 3 տարի առաջ,  կասեմ` այո, փայլուն ավտոբուս` 450.000 դոլար արժողությամբ` բայց 240.000 դոլարով, լրիվ նոր:

Լրագրողը նշեց, որ որևէ ենթատեքստ չկար հարցում, որին ի պատասխան ` Ռուբեն Հայրապետյանն ասաց.

-Ո՞ նց կարող է ենթատեքստ չլիներ: Դու գիտե՞ ս էդ հարցը ինչքան են տվե~լ: Ո՞ նց կարար Արսենյան Գուգոյի լրատվիջոցը առանց ենթատեքտի գար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին