Մեր հայ շուբիզում շատ քչերն էին մնացել, որոնք ամեն կերպ այնպես չէին անում, որ երգեին 6/8, որ ռեստորաններում կարային լավ «փող բռնեին»:
Արամեն մեզ ներկայացրեց «քավոր» երգը, որը ըստ իս որոշակի ժամանակ անց կդառնա բոլոր հարսանիքների ու կնունքներից ընթացքում հնչող երգը` այսինքն այ էս խոսքերից հետո· «Եկենք բոլորս բաժակ բարձրացնենք մեր թանկագին քավորի համար»: Եթե հիշում եք դրանից հետո լինում էր· «Քավորը լավ բան է» երգը, բայց..... Շնորհավոր բոլորիս, մեր «Էլիտար Թաթուլը» բոլորիս ուրախացրեց միապաղությունը ցրելու ու կարծրատիպերը վերանցելու հարցում:
Դե ինչ շուտով մեր Արամե ախպորն էլ փորը առաջ տված հարուստները կասեն. «Աա~ Արամեն ապեր մի հատ էն քավորդ խոդ տուր հելնեք պարենք է» ու քանի որ ինքը էլիտարոտա 10000 դրա շաբաշ կտան:
Ինձ թվում է Արամեն, որ սենց վիզ է դրել, շուտով լույս կտեսնի նրա· «Հարսնաքուր», «Հարսի պար» «Խորովածը համով բան է» նոր երգերը: Անհամբեր սպասենք մեր Էլիտար Թաթուլի նոր երգածանքին: Իսկ մի տարուց լույս կտեսնի «Էլիտար Թաթուլի»` «Քեֆ ենք անում, փողի մունաթ լավ եք անում» սկավառակը:
Շնորհավորում ենք Արամեին· այսուհետ նա էլ կարա երգը 2000 դոլլարով հարսանիքներում երգի:
Հ·Գ· Մկոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ «իրա դեմը խաղ չկա»
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել Արամեի «Քավոր» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի պրեմիերան: