Երգիչ Արամեն տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
Ամեն անգամ, երբ մտածում եմ լավ իսկ հետո էլ ինչ եմ անելու, ինչպես կամ ինչով եմ ինքս ինձ մոտիվացնելու՝ այդ ժամանակ բացվում է մի նոր ճանապարհ, որը ինձ համար նոր է և անսպասելի:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսքան ջերմ խոսքեր և շնորհավորանքներ հղեցիք ինձ։
Ես կանգ չեմ առնելու, քանի դեռ զգում եմ ձեր սերն ու հոգատարությունը։
Արամեի խոսքն ու երգը՝ տեսանյութի ամենավերջին հատվածում են․ այն կարող եք դիտել նաև Asekose.am-ի ֆեյսբուքյան խմբում։