Ինչպես տեղեկացնում է eurovision.tv-ն, «Եվրատեսիլ-2014»-ը հյուրընկալող քաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը և որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը:
Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն ելույթ է ունենալու մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակիչ փուլի համերգային առաջին հատվածում։
Ահա, թե որ երկրների ներկայացուցիչներն են ելույթ ունենալու Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ի հետ`1-ին կիսաեզրափակիչ փուլում
• Շվեդիա
• Ալբանիա
• Իսլանդիա
• Ռուսաստան
• Լատվիա
• Ադրբեջան
• Հայաստան
• Էստոնիա
Համերգային 2-րդ մաս
• Բելգիա
• Հունգարիա
• Մոլդովա
• Մոնտենեգրո
• Սան Մարինո
• Պորտուգալիա
• Ուկրաինա
• Նիդերլանդներ
Նշենք, որ մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին, այս պահի դրությամբ, մասնակցելու է 37 երկիր: