▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ MP3-ը «սիրահետել» է «Եվրատեսիլ-2013»-ի հաղթողին

Շվեդիայի հանրային SVT հեռուստաալիքը այս տարի Հայաստանը  «Եվրատեսիլում» ներկայացնող Արամ MP3-ի համերգից հատված է ցուցադրել, որի ժամանակ նախորդ տարվա հաղթողին՝ Դանիայի մասնակից Էմիլի դը Ֆորեսթին նվիրել էր Only Teardrops երգը:

Նախքան երգը սկսելը, Արամը հայտարարել էր. «Էմիլի, կյանքս, սպասիր շուտով կգամ, իսկ հիմա կերգեմ քո երգը։ Ես երաժշտական ձեւավորման ժամանակ հայկական գործիքներ եմ օգտագործել»:

Իր պաշտոնական կայքում շվեդական հեռուստաալիքը նշում է, որ Էմիլիի երգի նման մատուցման շնորհիվ նա հաստատ կնվաճի դանիացիների համակրանքը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին