Բուքմեյքերները կանխատեսում են, որ Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը, գրում է «Bookmakersrating.ru» կայքը:
Բուքմեյքերները վստահ են, որ Արամ MP3-ը կհաղթի և առաջին փուլում (1.76 գործակից), և եզրափակչում : «Արամը բավական արագ դարձել է առաջատար, և որքան մոտենում է երգի մրցույթի օրը, այնքան նրա դիրքերն ամրապնդվում են: 2006թ.-ից սկսած Հայաստանը յոթ անգամ մասնակցել է «Եվրատեսիլին», սակայն առայժմ առանց էական հաջողություններին: Երկու անգամ մասնակիցները դուրս են մնացել կիսաեզրափակչից, չորս անգամ հայտնվել եզրափակչի առաջին տասնյակում, սակայն չորորդ հորիզոնականից ոչ բարձր: Այդ միտումը կարող է փոխել դիպլոմավորված դեղագործ Արամը: Հենց այդ մասնագիտությամբ է ուսանել լավ ձայն ունեցող և հմայիչ երգիչը Հայաստանի պետական բժշկական համալսարանում»- գրել է պարբերականը:
Նշվում է, որ Դանիայում անցկացվող մրցույթում Արամը նախապատրաստվում է լրջորեն: Ամստերդամում Արամ MP3-ը համերգ է ունեցել, որտեղ նա կատարել է անցած տարվա եվրատեսիլյան մրցույթում հաղթած Էմիլի դե Ֆորեստի «Only Teardrops» երգը, որը դրական է ընդունվել ոչ թե դանիական, այլ շվեդական լրատվամիջոցների կողմից:
«Արդյոք իրեն հաղթանակ կբերի սեփական «Not alone» երգը, կիմանանք շուտով: «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, իսկ եզրափակիչը՝ 2014թ.-ի մայիսի 10-ին»,- գրել է բուքմեյքերական կայքը: