▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Հարությունյանի ընտանիքը բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ՀՀ պետական բյուջեի հաշվին հերթական գումարներն է ստանալու:

Եվ սա այն պատճառով, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարարի ընտանիքին պատկանող Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող տարածքում վարձակալական հիմունքներով տեղակայված են ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների մի քանի վարչություններ, նաեւ ԱՎԾ Երեւանի գործակալության գրասենյակը:

Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչեւ 2018թ. տարեվերջ երկարաձգել վարձակալության պայմանագիրը, եւ դրա դիմաց տարածքի սեփականատերերին փոխանցել ընդհանուրը 148 միլիոն 20 հազար դրամ կամ ավելի քան 305 հազար դոլար: Ահա հարստանալու բանաձեւը. սկզբում նախարար ես լինում, պետական տարածքը սեփականացնում ես, հետո տալիս այն պետությանը՝ վարձով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին