Հաղորդավարուհի Գայանե Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Յուրաքանչյուն էլ կյանքի ընթացքում ենթարկվում է մեծ կամ փոքր փորձությունների: Այդժամ ամենահեշտը կոտրվելն ու խեղճանալն է, պայքարելու կարողությունը հազար փակի տակ կողպելն ու թևաթափ լինելն է, Բարձյալի ամենակարող ու հրաշագործ ուժին չհավատալն է…. Բայց սա ուժեղների համար չէ…. Առաջին հերթին Աստծո կամքով ես վերադառնում եմ եթեր, որից մինչ վերջին երեք ամիսը չէի հեռացել ոչ մի օր: Էլի չէի հեռանալու, բայց փորձությունն իմ դուռն էլ էր թակել: Շնորհակալ եմ հրաշալի բժիշկներ, ինձ համար սիրելի ու հարազատ դարձած ՉԱՐՉՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՐԱՍԻՄԻՎՈՉԻՆ, ԲԴՈՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԳՈՎԻՉԻՆ, ԲԱԽՏԱՄՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՄԵՆՈՎԻՉԻՆ, իմ սիրելի ՆՈՌԱՅԻՆ, ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին , բոլոր նրանց, ովքեր իմ դժվար օրերին ու ժամերին կողքիս էին: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, Լրաբերի` սիրելի գործընկերներիս, ովքեր չթողեցին հանկարծ հուսահատվեմ: Կարոտել եմ բոլորիդ ու եթերը, վերադառնալու եմ շատ շուտով, բոլորիդ պինդ գրկելու եմ ու համբուրելու եմ սիրելիներս:
Այս ամիսներին, սակայն, ինձնից հազար անգամ ավելի շատ մտահոգված ու անհանգստացած էին մամաս, Մանանս, Էդոս ու իր ծնողները: Ես ոչ մի րոպե առանց ձեզ չեմ անցկացրել: Չեք պատկերացնի ոնց էիք ինձ ապրեցրնում: Միլիոն անգամ շնորհակալություն:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ վերածնվել է` հաղթահարելով իր առողջական խնդիրները, և խնդրել մարդկանց`
շարունակել աղոթել իր վիրահատության բարեհաջող ելքի ու շուտ ապաքինման համար: