pastinfo.am-ը գրում է. Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկում են հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Ընդդիմադիր պատգամավորները սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ըստ հեղինակների՝ արական սեռի Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ շատ հաճախ նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետև՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ:
Հեղինակները կարծում են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաև զբաղվել գիտական գործունեությամբ, դա կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում