▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում ենք խստացնել պատմության և մշակույթի հուշարձանը տեղափոխելու կարգը

 

Հարգելի գործընկերներ, երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց իմ և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած <<Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Նախագիծը հարկ է բաժանել երկու մասի' հուշարձանի տեղափոխում և հուշարձանի փոփոխում: Հիմնական խնդիրը, որը կարգավորում է նախագիծը հուշարձանի տեղափոխումն է: Գործող կարգը թույլատրում է պատմության և մշակույթի հուշարձանը տեղափոխել 2 խումբ հիմքերով' 1. երբ անհրաժեշտ է կանխել հուշարձանի կորուստը և 2. քաղաքաշինական նպատակներով: Մենք առաջարկում ենք խստացնել կարգը և թույլ տալ տեղափոխել հուշարձանը միայն և բացառապես այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի նյութական պահպանության , նրա կորուստը կանխելու համար:
Մենք առաջարկում ենք նաև հուշարձանի փոփոխմանը վերաբերող դրույթները կառավարության որոշումից բարձրացնել օրենքի մակարդակի, ինչպես նաև կատարել որոշ ճշգրտումներ, ինչը անկասկած առավել կայունություն և հրապարակային վերահսկողության հնարավորություն կհաղորդի այս հարաբերություններին:
Ի դեպ, այս հարցի հետ կապված դեռ աշխատանք պետք է կատարվի առաջինից երկրորդ ընթերցման փուլում, ինչ մասին ես նշել եմ նաև իմ ելույթում: Այն տարբերակը, որ կա փոփոխման մասով պետք է խմբագրվի: Սա անհրաժեշտ է, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի փոփոխման հետ կապված մեր առաջարկի նպատակների և շարժառիթների մասին:
Արփինե Հովհաննիսյան

Հարգելի գործընկերներ, երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց իմ և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

 

Նախագիծը հարկ է բաժանել երկու մասի` հուշարձանի տեղափոխում և հուշարձանի փոփոխում: Հիմնական խնդիրը, որը կարգավորում է նախագիծը հուշարձանի տեղափոխումն է: Գործող կարգը թույլատրում է պատմության և մշակույթի հուշարձանը տեղափոխել 2 խումբ հիմքերով`

1. երբ անհրաժեշտ է կանխել հուշարձանի կորուստը և

2. քաղաքաշինական նպատակներով: Մենք առաջարկում ենք խստացնել կարգը և թույլ տալ տեղափոխել հուշարձանը միայն և բացառապես այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի նյութական պահպանության, նրա կորուստը կանխելու համար:
Մենք առաջարկում ենք նաև հուշարձանի փոփոխմանը վերաբերող դրույթները կառավարության որոշումից բարձրացնել օրենքի մակարդակի, ինչպես նաև կատարել որոշ ճշգրտումներ, ինչը անկասկած առավել կայունություն և հրապարակային վերահսկողության հնարավորություն կհաղորդի այս հարաբերություններին:
Ի դեպ, այս հարցի հետ կապված դեռ աշխատանք պետք է կատարվի առաջինից երկրորդ ընթերցման փուլում, ինչ մասին ես նշել եմ նաև իմ ելույթում: Այն տարբերակը, որ կա փոփոխման մասով պետք է խմբագրվի: Սա անհրաժեշտ է, որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի փոփոխման հետ կապված մեր առաջարկի նպատակների և շարժառիթների մասին:

Արփինե Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին