▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրում կոյուղագծերը լցվում են տների բակ․..

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․ 

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բնակիչներից ստացված ահազանգի հետքերով Արաբկիրում էր։

Արամ Խաչատրյան 10 և 12 շենքերի կոյուղագծերը ինչ-որ տեղ խցանված են ու լցվում են հարակից տների բակ։ Անասելի է գարշահոտությունը, վստահաբար, համաճարակի բուն է էս հակասանիտարական վիճակը, էպիդեմիոլոգիական բավական վտանգավոր վիճակ է։

Քաղաքապետարանն ասել է, որ ապօրինի շինություն կա, մինչև չապամոնտաժվի, չենք կարող խնդիրը լուծել, ջրի տեսուչն էլ բնակիչներին հորդորել է ինքնուրույն քանդել, գտնել, թե որտեղ է խնդիրը, հետո միայն իրենք կկարողանան գալ։

Մինչդեռ քաղաքային իշխանության հաշվետվություններում կարդում ենք, որ 2023 թվականին պարգևատրումների ֆոնդը 2022-ի համեմատ ավելացել է 3 անգամ` 555,7 միլիոն ՀՀ դրամով։

Թե կատարած ի՞նչ աշխատանքի դիմաց են պարգևատրվել` դատելով քաղաքի վիճակից, անհասկանալի է։ Ազնիվ և կոմպետենտ լինելու դեպքում` այդ գումարը կուղղվեր քաղաքային նմանատիպ խնդիրների լուծմանը...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին