▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։

Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։

Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին