▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արա»-ն դու ես, այ տղա․․․Պարգևավճարները մանաթո՞վ եք տալիս․ Ընդդիմադիրը՝ ՔՊ-ականին

«Ոստիկանության քողի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա․ ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի պարգևատրման չափը, և դա վճարում եք ՀՀ դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով»,- Բյուջե-2023-ի կատարողականի ժամանակ ՆԳՆ փոխնախարարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Պատգամավորի խոսքից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց։

***

«Ձեր զեկույցում Նիկոլ Փաշինյանի ասած՝ «իրական» Հայաստանի մասին ոչինչ չկա»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին։ «Գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում «իրական» Հայաստանում։ Երեկ խուլիգանախումբը, ում հռչակել են ոստիկաններ, 50-60 հոգով ոհմակով հարձակվել են իմ գործընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ակնկալում էի, որ որպես կին պաշտոնյա առնվազն պետք է ներողություն խնդրեիք։ Ընդամենը կարմիրբերետավորների վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանի լիազորություններն են դադարեցվել։ Ինչո՞ւ չեն դադարեցվել վաշտի հրամանատր Արթուր Ղազարյանի, կամ բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լիզորությունները»,- ասաց Խամոյանը՝ հիշեցնելով, որ Գևորգ Մկրտչյանի լիազորությունները մեկ անգամ ևս դադարեցվել, ապա վերականգնվել է։ Նա նաև հիշեցրեց Վեհափառի հետ կապված միջադեպի և ոստիկանների կողմից մի շարք այլ բռնարարքների մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին