Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոսպիտալացվել է. Նրա սրտի աշխատանքը կանգ էր առել, բժիշկների միջամտությունից հետո սկսել է նորից զարկել: Ավելի ուշ, թուրքական կայքերը գրեցին, որ Արա Գյուլերը մահացել է:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։
Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:
Արա Գյուլերի «Կտոր M Հայաստան»-ը: