Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր մահվան մասին տարածված լուրերին լուսանկարով է պատասխանել։ Նա լուսանկար է տեղադրել Instagram-ում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Արա Գյուլերը վերջերս հիվանդանոց էր տեղափոխվել երիկամային անբավարարության պատճառով։ Երբ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում էր, տեղեկություններ էին տարածվել նրա մահվան մասին։
Գյուլերն այդ լուրերին պատասխանել է հիվանդանոցի մահճակալից՝ երեք մատի համապատասխան կոմբինացիա ցույց տալով։