▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բաբլոյանի եւ Արփինե Հովհաննիսյանի միջեւ սեւ կատու է անցել.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԱԺ նախագահի աթոռի հավակնորդների պայքարում: Մեր տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարի պաշտոնում Արա Բաբլոյանին չենք տեսնելու. նա, հավանաբար, կզբաղվի դիվանագիտական աշխատանքով, կնշանակվի դեսպան:

Առավել դիտարժան է լինելու ԱԺ խոսնակի հնարավոր թեկնածուների մրցակցությունը: Որոշ տեղեկություններով, հավակնորդների մեջ է նաեւ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախագահականից առայժմ ոչինչ չի ասվել-ակնարկվել:

Այս համատեքստում ուշագրավ մի դրվագ էլ կա. չնայած ԱԺ խոսնակի պաշտոնից զրկվելուց հետ Բաբլոյանն անգործ չի մնա, բայց տեղեկություններ կան, որ նրա եւ Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները շատ լարված են: Թե ինչու բժիշկ խոսնակը իրավաբան փոխխոսնակին չի ուզում խորհրդարանի ղեկավար տեսնել, պարզ չէ, բայց իրազեկների պնդմամբ, նրանց միջով վաղուց սեւ կատու է անցել, եւ միմյանց հազիվ են հանդուրժում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին