aravot.am-ը գրում է.«Արա, ասեիր քոնը չի, ես ավելի խիստ կասեի»,- այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դիմելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Ես նոր եմ միացել»,- պատասխանել է Մարուքյանը: Բանավեճը վարձակալության պայմանագրերի հստակեցման նախագծի շուրջ էր: «Խստացնում եք էլի: Անտունները քիչ են, մարդկանց հանում գցում եք փողոց: Կարգավորեք, բայց մի խստացրեք»,- Էդմոն Մարուքյանի կողմից հարցի ներկայացման ժամանակ վրդովվել է Գագիկ Ջհանգիրյանը: Գործող օրենքով նախատեսվում է, որ եթե մարդը երկու անգամից ավելի չի կարողացել վճարել վարձավճարը, սեփականատերը իրավունք ունի դատական ատյաններին դիմել: Մարուքյանի առաջարկով հստակեցվում է` «անընդմեջ երկու անգամից ավելի»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում