allturkey.am-ը գրում է. Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի թաղապետը սեպտեմբերի 3-ին նշել է, որ Հայդարփաշա երկաթուղային կայարանը առաջիկայում պլանավորում են հյուրանոց դարձնել, տեղեկացնում է թուրքական CnnTurk կայքը:
Հայդարփաշա երկաթուղային կայարանը Ստամբուլի ասիական մասի ամենահայտնի կայարաններից մեկն է, և դրա՝ հյուրանոց դառնալու մասին հայտարարել է քաղաքի Քադըքոյ թաղամասի թաղապետը՝ սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Թաղապետը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ թուրք քաղաքացիներին որպես երկաթուղային կայարան հայտնի Հայդարփաշան, առաջիկայում դառնալու է հյուրանոց և այն իր մեջ ներառելու է մշակութային, զբոսաշրջության և հյուրընկալության հաստատություններ:
Տեղեկացնենք, որ սա հենց այն կայարանն է, որտեղից 1915 թվականի ապրիլի 24-ին աքսորի, տանջանքների և մահվան են ուղարկվել հայ մտավորականության սերուցքին՝ շուրջ 240 հոգու: