▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Apple-ի լոգոյի 20% է՞լ է Հայաստանն օկուպացրել

Day.Az-ի խմբագրությունում նամակ է ստացվել, որում նշվել է Apple OS X Mavericks-ի կոպիտ սխալը` կապված քարտեզի հետ:

Ինչպես գիտենք, Apple-ը հանդիսանում է համակարգիչների, հեռախոսների, պլանշետների ամենամեծ արտադրողնրից մեկը և տեխնոլոգիաների աշխարհում շարունակում է մնալ անգերազանցելի:

Եվ, ահա, նամակում ընթերցողը խոսել է կոպիտ սխալի մասին` կապված Ադրբեջանի բնակավայրերի անունների հետ: Apple-ի քարտեզի այն մասում, որտեղ նշված է Ադրբեջանը, գրված է Ստեփանակերտ: Դեռ ավելին, բոլոր տեղանունները նշված են հայերեն լեզվով:

Տեղեկանալով այս ամենի մասին` խմբագրությունը ընթերցողներին հորդորել  է դիմել Apple-ի ղեկավարությանը` անընդունելի սխալն ուղղելու համար:

Զարմանալի է, որ այս երկրի բնակիչները բավարարվել են միայն Apple-ի ղեկավարությանը դիմելով, մոռանալով իրենց անգիր արած նախադասություներից մեկն էլ ուղարկել` կապված Հայաստանի` մի շարք շրջաններ օկուպացնելու հետ: Առիթ էր, էլի, կգրեին  որ Apple-ի լոգոյի 20% էլ է Հայաստանն օկուպացրել:

Նշենք, որ  Հայաստանի կողմից  Apple-ի լոգոյի 20%-ը օկուպացնելու մասին կարծիք է հայտնել նաև  «Արմքոմեդիի» համահեղինակներից մեկը` Սերգեյ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին