▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՊՊԱ-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են մոլորության մեջ գցել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մտավախություն ունի, որ լրատվամիջոցներում ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են մոլորության մեջ գցել վարորդներին:

Այդ կապակցությամբ նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում ԶԼՄ-ներով շրջանառվում են ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես`

• Սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր և հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ:

• Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է 500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տևել է ավելի, քան տասն օր: Ընդ որում տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք 2014թ. հունվարի 1-ից նաև ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, հետևաբար` այլևս կարիք չի լինի մեքենայի դիմապակուն դրանք փակցնել:

Այս նորությունը բազմաթիվ քննարկումների առարկա էր դարձել համացանցում, մասնավորապես, նշվում էր, որ տեղեկատվությունն իրականում ավետիս էր իրենց անպարտելի և օրենքից դուրս համարող վարորդների համար: Վերջիններիս մեքենաների դիմապակիներից միևնույնն է կտրոնները մշտապես բացակայում էին՝ չէին ուզում խոցել «բյուրեղյա» ինքնասիրությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին