▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապէ, ես էս տարածքի քրեականից եմ, աշխատողներիդ տվյալները կվերցնես, կգաս ինձ կտենաս»

 

Այսօր Հանրապետության Հրապարակի մետրոյի անցումում նկատեցինք նորաբաց արագ սննդի կետ: Տեղը մարդաշատ չէ, և հետաքրքրությունից դրդված մտանք և նախաճաշ պատվիրեցինք: Մինչ նստած էինք, երկուսը մտան, ու աշխատողներին անհարգալից տոնով պահանջեցին, թե տերը ով է, թող գա: Տեսքներից միանգամից կարելի էր կռահել՝ կամ մլիցա են, կամ հարկայինից: Մի 5 րոպեից տերը եկավ: 
- Ապէ, ես էս տարածքի քրեականից եմ, աշխատողներիդ տվյալները կվերցնես, կգաս ինձ կտենաս:
ԸնԳեր բոլշևիկ նախակա, Հայաստանում երբեք բիզնես չի զարգանա: Ով մլիցա կամ գ7 չի, հայաստանից վաղ թե ուշ փախչելու են, ով կարողանա՝ նորմալ երկիր, ով էլ չէ՝ Ռուսաստան՝ համբալություն անելու: Ու արտագաղթողին թող ոչ ոք չմեղադրի, այս երկրում այլև ոչինչ հնարավոր չի անել՝ պրծած երկիր է: Քրեականն ում շունն է, որ գա մտնի բիզնեսի մոտ, ու ինչ որ բան պահանջի: Համոզված եմ, որ մինչ քրեականն էլ հարկայինն է մի քանի անգամ եկել, «սանեպիդը», «պաժառնիկը»... Բա մարդ ո՞նց աշխատի, կամ ինձ մոտ ի՞նչ ցանկություն կմնա Հայաստանում մնալ, բիզնես բացել: Չէ, արտագաղթելու եմ:
Հ.Գ. Վրաստանում մոտ մեկ տարի բիզնես ունեի, եզակի անգամ տարածքային հարկայինի աշխատող մի աղջիկ եկավ, դռնից ներս չմտավ, միայն հարցրեց, թե ամեն ինչ նորմալ է, և այցեքարտը տվեց, եթե հարցեր ունենամ, զանգեմ: Այլևս ոչ մի չինովնիկ ոչ եկել է, ոչ զանգել: Իսկ «սանեպիդ», «պաժառնի» ու 1000 ու 1 այլ թույլտվությունները ու սերտիֆիկատները այնտեղ ոչնչացված են, որպես կոռուպցիոն ռիսկի ու անպետք ինստանցիաներ:

Այսօր Հանրապետության Հրապարակի մետրոյի անցումում նկատեցինք նորաբաց արագ սննդի կետ: Տեղը մարդաշատ չէ, և հետաքրքրությունից դրդված մտանք և նախաճաշ պատվիրեցինք: Մինչ նստած էինք, երկուսը մտան, ու աշխատողներին անհարգալից տոնով պահանջեցին, թե տերը ով է, թող գա: Տեսքներից միանգամից կարելի էր կռահել՝ կամ մլիցա են, կամ հարկայինից: Մի 5 րոպեից տերը եկավ: - Ապէ, ես էս տարածքի քրեականից եմ, աշխատողներիդ տվյալները կվերցնես, կգաս ինձ կտենաս:

ԸնԳեր բոլշևիկ նախակա, Հայաստանում երբեք բիզնես չի զարգանա: Ով մլիցա կամ գ7 չի, Հայաստանից վաղ թե ուշ փախչելու են, ով կարողանա՝ նորմալ երկիր, ով էլ չէ՝ Ռուսաստան՝ համբալություն անելու: Ու արտագաղթողին թող ոչ ոք չմեղադրի, այս երկրում այլև ոչինչ հնարավոր չի անել՝ պրծած երկիր է: Քրեականն ում շունն է, որ գա մտնի բիզնեսի մոտ, ու ինչ որ բան պահանջի: Համոզված եմ, որ մինչ քրեականն էլ հարկայինն է մի քանի անգամ եկել, «սանեպիդը», «պաժառնիկը»... Բա մարդ ո՞նց աշխատի, կամ ինձ մոտ ի՞նչ ցանկություն կմնա Հայաստանում մնալ, բիզնես բացել: Չէ, արտագաղթելու եմ:Հ.Գ. Վրաստանում մոտ մեկ տարի բիզնես ունեի, եզակի անգամ տարածքային հարկայինի աշխատող մի աղջիկ եկավ, դռնից ներս չմտավ, միայն հարցրեց, թե ամեն ինչ նորմալ է, և այցեքարտը տվեց, եթե հարցեր ունենամ, զանգեմ: Այլևս ոչ մի չինովնիկ ոչ եկել է, ոչ զանգել: Իսկ «սանեպիդ», «պաժառնի» ու 1000 ու 1 այլ թույլտվությունները ու սերտիֆիկատները այնտեղ ոչնչացված են, որպես կոռուպցիոն ռիսկի ու անպետք ինստանցիաներ:

Սամվել Իսրայելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին