ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվություն է որակել «Ռեգնում» գործակալության այն տեղեկատվությունը, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակադաղ գյուղի ուղղությամբ հայկական զինված ուժերը հարձակման են անցել, ու ադրբեջանական կողմից զոհեր կան:
Նշենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում հետևյալն էր գրել.
«Նախիջևանի Ինքնավար Հարապետությունում խուճապ է: Մարդիկ վախեցած լքում են տները և Հայաստանի հետ սահմանից հնարավորինս հեռու փախչում: Ռուսական Regnum գործակալությունը տեղեկացնում է, իբր մերոնք գյուղի վրա են հարձակվել: Իրականում, սակայն, դա մի քիչ չափազանցեցված տեղեկատվություն է: Նման հարձակում չի եղել: Բայց դիրքերը մերոնք առաջ են տարել: Ու հիմա Նախիջևանի կենտրոնական և ամենահոծ բնակեցված տարածքները սահմանում կանգնած մեր տղերքի աչքի առաջ են ամբողջությամբ: Պարզ է, որ մեր առաջխաղացումը պետք է այդպիսի խուճապ առաջացներ նրանց մոտ: Բայց ոչինչ, թող իմանան իրենց սադրանքների գինը որն է»: