Լեհական Կրակով քաղաքում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան Կենտրոնական հրապարակում, տեղադրվել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի շատրվան-հուշարձը: Ավելին` հուշարձանը ներկայացված է վառ դեղին գույնով և միզելիս: Նմուշը ստացել է «Ապագայի հուշարձան» անվանումը, սակայն դրա հեղինակը դեռ հայտնի չէ: Նշենք, որ Լենինը «միզելիս» միանշանակ չի ընդունվել: Համացանցում արդեն կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր անընդունելի են համարում այս հուշարձանը, քանի որ ըստ նրանց` այս ձևով փորձում են ծաղրել Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդին:
Հայտնի է, որ հուշարձանը տվյալ հրապարակում մի քանի օր մնալուց հետո տեղափոխվելու է Լազնյա Նովա թատրոնի բակ։