▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անխնա ջարդ է սպասվում, Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի՝ ում ուզի պաշտոնանկ կանի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի եւ զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի: Դա միայն ուժայիններին չի վերաբերում եւ արտգործնախարարությանը:

Հիշեցնենք՝ վերջիններիս իրականում որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: Նույն շրջանակներում խոսվում էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբրո» ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ:

Սովորաբար վարչապետին հեռացնելիս ընդունված է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձեւակերպումներով: Այսօր, սակայն,ինչպես փոխանցում է իրազեկ աղբյուրը, հայտարարվելու է, որ տնտեսական անկում է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է նախընտրական մեծ «չիստկա» անել: Կփրկի՞ դա նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին