Յատուկ լիբանանահայերի համար: Ինչ անեմ էն ինչ որ լսեցի, էնքան շոկային էր , որ ասանկ բան գրուեց: Կարդա՛լ ռեփի կշռոյթով: Ինչպէս ասում են՝ գրուած է իրական դեպքի վրայ))
-Ես լիբանանահայ աղջիկ մըն եմ
Ամառը Անթալիա կ՛երթամ
Սեպտեմբերին կ՛աճապարեմ խանութները,
Հոկտեմբերէն հայկական դպրոցները,
Դաս կու տամ հայու զաւակներուն,
Դա՞ս կու տամ
օհ, ներեցէք <<Դա՜ս>> կու տամ,
Ապրիլին եռագոյնով թուրքերուն դատս կը յիշեցնեմ
Չե՛մ մոռնար ոճիրը ես
Բայց արդէն յոգնած եմ շատ,
Մօտեցաւ մայիսը
Անթալիա՜ կու գամ
Հոն տղաները շատ հաթ են:
Շաղիկ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից