«Հայաստանի ձայնը»-2-ը հայտնի է` Աննա Խանչալյանը` Քրիստինե Պեպելյանի թիմից:
Աննան Թբիլիսիից էր ժամանել Երևան` մասնակցելու «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին:
Նրան հանձնված մրցանակների շարքում էր նաև ուղեգիր Հորդանան` երկու անձի համար:
Նշենք, որ սա Աննայի երկրորդ հաղթանակն էր Երևանում` նա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող Candy խմբի անդամներից էր, ովքեր Հայաստանի մայրաքաղաքում հաղթանակ տարան Candy music երգով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցներն էին Վիգեն Ահարոնյանը, Արևիկ Գրիգորյանը, Աննա Խանչալյանն ու Քրիստինա Մանգասարյանը:
Հիշեցնենք նաև, որ «Հայաստանի ձայնը»-1 նախագծի հաղթող էր ճանաչվել Մերի Մնջոյանը, ով էլ Հայաստանը ներկայացրել էր «Նոր ալիք» 2013 երգի միջազգային մրցույթին:
Ավելացնենք, որ արդեն ավարտված «Հայաստանի ձայն»-ի փոխարեն` դեկտեմբերի 31-ին Արմենիա TV-ի եթերում լինելու է տոնական հաղորդում` Ամանորի Ձայնը. բեմում հայ աստղերն են, իսկ մարզիչների դերում` Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արմեն Պետրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, ովքեր նաև երբեմն հայտնվում են «Ամանորի ձայն-Հայաստանի ձայն»-ի բեմում: