Դերասանուհի Աննա Հարությունյանը մոտ մեկ տարի է, ինչ էկրաններին չէ: Այս ընթացքում հասցրեցին խոսակցություններ տարածվել, թե նա կոնֆլիկտ է ունեցել Հանրային հեռուստաընկերության հետ, այդ պատճառով էլ այլևս չես ներկայանում հեռուստաընկերության եթերում:
ESem.am-ը դերասանուհու հետ զրուցել է հավանական կոնֆլիկտի, եթերում չերևալու և ստեղծագործական կյանքի այս փուլի մասին:
«Մոտ չորս տարի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցելուց հետո գտնվում եմ հեռուստատեսային դադարի փուլում: Սակայն հիանալի հարաբերություններ ունեմ Հանրայինի անձնակազմի հետ: Ես երկար ճանապարհ եմ անցել նրանց հետ: Յուրաքանչյուր ճանապարհորդություն ուսուցանող է: Չեմ զլանա կրկնել իմ սիրելի հեղինակի` Ստեֆան Ցվեյգի խոսքերը` «Ոչինչ այնպես չի թուլացնում արվեստագետին, ինչպես մշտական հաջողությունները»,- ասել է դերասանուհին` հավելելով, որ Հանրայինի հետ համագործակցությունն իր համար հաջողված էր: -Այն ինձ հնարավորություն տվեց ներկայանալու, երբեմն-երբեմն ցույց տալու իմ դերասանական հնարավորությունները և ճանաչվելու, ինչն անհրաժեշտ է դերասանին»:
Աննան այս փուլում չի նկարահանվում սերիալներում, քանի որ հետաքրքիր կերպար մարմնավորելու առաջարկ չունի. «Կսպասեմ այնքան, մինչև ռեժիոսորներն ու սցենարիստները հետաքրքիր կերպար հորինեն ինձ համար:) Ասում են չէ՞, երբեմն լռությունն ավելի պերճախոս է»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում