▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմխիթար ժառանգություն.Անտառուտի սուրբ Աստվածածին եկեղեցի

Անտառուտի սուրբ Աստվածածին եկեղեցի, Արագածոտնի մարզ: 
Եկեղեցին ամենայն հավանականությամբ հիմնվել է 5-րդ դարում (տեղում՝ հողի մեջ կիսով չափ ծածկված պահպանվել է վաղքրիստոնեական քանդակազարդ խոյակը), 12-13-րդ դարերում այն ստացել է ժամանակակից ծավալը, 19-րդ դարում նրա ավերակների վերածված պատերն ամրացվել են և ստացել փայտածածակ տանիք: Սակայն այս եկեղեցու ամենահայտնի հուշարձանը որպես հարավային մուտքի ուղղաձիգ եզրաքար վերօգտագործված՝ 1200թ. կանգնեցված հանրահայտ խաչքարն է:

Այն հայերի ազատագրական պայքարի եզակի քաղաքական «փաստաթղթերից» մեկն է, որի արձանագրությունը հայտնում է, որ խաչքարը կանգնեցվել է Հայոց և Վրաց ամիրսպասալար Զաքարեի հրամանով՝ ի նշանավորումն կարևոր իրադարձության՝ երբ «առի զանառիկն ամրոցս զԱնբերդոյ յաղախնայծին որդոյն Հաքարու»:

Համլետ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին