▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմոռուկներով պաստառներ` Ժնևի տրանսպորտային բոլոր փոխադրամիջոցներում

Չնայած շվեյցարական դաշնային իշխանությունները տեղի տվեցին թուրքական ճնշմանն ու դեռևս վարանում են թույլատրել  ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի հարևանությամբ, տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կոչվելու է «Հիշողություն լապտերներ», Ժնևի քաղաքային իշխանությունը շարունակում է դրական վերաբերվել հայկական հարցերին, ինչի ապացույցն է այն,  որ քաղաքային տրանսպորտի բոլոր փոխադրամիջոցներում այս օրերին կարելի է հանդիպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկով պաստառներ:

Դրանք միանգամից աչքի ենք ընկնում ուղևորների համար, քանի որ պաստառների հարևանությամբ  երթուղին  ցուցադրող էկրանն է:

Նշենք, որ անմոռուկով պաստառներն  ազդարարում են ապրիլի 29-ից մայիս 3-ը Ժնևում կայանալիք գրքի ու մամուլի միջազգային ցուցահանդեսի մասին, որի ժամանակ տեղի են ունենալու քննարկումներ, բանավեճեր և կլոր  սեղաններ:

Իսկ անցյալ ուրբաթ, քաղաքի գլխավոր համերգասրահների մեկում տեղի ունեցավ դասկան երաժշտության երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ընթացքում ելույթ ունեցավ և Մեծ Եղեռնը դատապարտեց նաև Ժնևի քաղաքապետը:

 

Ա. Հարությունյան

Ժնև, Շվեյցարիա

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին