Կոֆաս Արենայում ավարտվեց Գերմանիայի ազգային հավաքականի և Հայաստանի ընտրանու ընկերական մրցավեճը:
Հանդիպումն անցավ գերմանացիների բացահայտ առավելությամբ: Մեր հավաքականն իրոք անզոր էր նման զորեղ մրցակցի դեմ: Այն էլ նման պաշտպանական գծով…
Բեռնար Շալանդը մեկնարակային կազմում փորձել էր պաշտպանության աջ եզրում Վարազդատ Հարոյանին խաղացնել, կենտրոնում նախընտրելով Արզումանյան-Մկոյան զույգը: Ձախ եզրն ինչպես միշտ պատկանում էր Լևոն Հայրապետյանին, ով ամենատպավորիչ խաղը ցուցադրեց պաշտպաններից:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, սակայն երկրորդ խաղակեսում… Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Անդրե Շուրլեն: Սակայն 69-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը վաստակեց 11մ հարված, որը հստակ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը: Սակայն դրանից հետո մեր թիմը 5 գոլ բաց թողեց: Մեկական անգամ աչքի ընկան Պոդոլսկին, Հովեդեսը և Քլոզեն, իսկ Մարիո Գյոտցեն դարձավ դուբլի հեղինակ:
Գերմանիա-Հայաստան՝ 6-1