footballcity.am: Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում Ալմերիան Անդալուզիայում ընդունել էր Մադրիդի Ռեալին: Այս խաղում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խաղալու հնարավորություն էր տվել հիմնականում երիտասարդ և փորձի կարիք ունեղոց ֆուտբոլիստներին, սակայն սա էլ չխանգարեց Ալմերիայի ջախջախմանը.
Խաղի արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեց վերջերս «հրամանատար» մականունը ստացած, շատերի կարծիքով Ոսկե գնդակի գլխավոր թեկնածու Քրիշտիանո Ռոնալդուն: Գոլից հետո՝ մինչև 60-րդ րոպեն Ռեալի ֆուտբոլիստները «շնչելու» հնարավորություն տվեցին դաշտի տերերին, սակայն էլի միացրին թնդանոթը. 61-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրկնապատկեց Քարիմ Բենզեման. ևս 10 րոպե և Գարեթ Բեյլը 3-րդ գնդակն է ուղարկում Ալմերիայի դարպասը: 2 րոպե անց «սերուցքայինների» հաջորդ իսկ գրոհը նույնպես գոլային էր. այս անգամ էլ աչքի է ընկնում Իսկոն: Գումարած 6 րոպե և Ալվարո Մորատան ձևավորում է հանդիպման վերջնարդյունքը՝ 0-5:
Այս հաղթանակից հետո Ռեալ Մադրիդը վաստակում է 34 միավոր և շարունակում հետ մնալ հավերժ մրցակից Բարսելոնայից 6 միավորով: