Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ներկայացրել է իր երկրորդ աշխատանքը, որտեղ հանդես է գալիս որպես ռեժիսոր: Խոսքն «Անկոտրունը» ֆիլմի մասին է, որի թրեյլերն արդեն հայտնվել է համացանցում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ-ի դեկտեմբերի 25-ին:
Ֆիլմը նվիրված է օլիմպիական չեմիպոն Լուիս Զամպերինիին, ով գերի է ընկել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Սակայն նրան հաջողվել է փրկվել և նոր կյանք սկսել: