▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիտա Ցոյը գրազով մեկ միլիոն դոլար է շահել

Ռուս երգչուհի Անիտա Ցոյը համացանցում լռելու համար մեկ միլիոն դոլար է վաստակել:

42-ամյա աստղը գրազ է եկել ճանաչված գործարարներից մեկի հետ, ում անունը չի հրապարակվում, որ մեկ տարի կարող է առանց համացանցի ապրել: Եվ մեկ տարի անց Անիտան շահել է գրազը:

«Ես չափից շատ էի լինում սոցիալական կայքերում: Միշտ ինչ-որ բան էի գրում, իմ մասին տեղեկություններ էի տեղադրում: Անկեղծ ասած՝ ես պարզապես հաճույք էի ստանում»:

Կախվածությունն արտացոլվել է նաեւ Անիտայի ստեղծագործական գործունեության վրա: Աստղը երգ է գրել, սոցիալական կայքերին տեսահոլովակ է նվիրել, նույնիսկ մի ամբողջ շոու նկարահանել: Անիտային այդ ամենից դուրս գալ օգնել է խոշոր գումարով գրազը: Ցոյը մեկ տարով դուրս է եկել վիրտուալ աշխարհից եւ զրկվել սոցիալական կայքերի միջոցով երկրպագուների հետ շփվելու սիրելի զբաղմունքից: Երկրպագուներից մի քանիսն Անիտայի այս քայլն ինքնասպանություն են անվանել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին