Երեկ Յալտայում մեկնարկած «5 աստղ» երաժշտական մրցույթի բացման արարողության ընթացքում երգչուհի Անիտա Ցոյը, ով մրցույթի հատուկ հյուրերի թվում է, հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: Որոշելով փոքր-ինչ զովանալ ամառվա տապից` 43-ամյա երգչուհին առանց ժամանակ կորցնելու ցատկել է լողավազանի մեջ` ցուցադրելով ջրային իր հնարքները: