▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիտա Ցոյը 1 միլիոն դոլարի գրազ է հաղթել

Անիտա Ցոյը ոմն բիզնեսմենի հետ 1 միլիոն դոլարի գրազ է եկել և հաղթել այն:

Նա խոստացել էր, որ 1 տարվա ընթացքում չի օգտվի սոցիալական կայքերից և պահել է խոստումը: Որքան էլ դժվար լինի, Անիտան կարողացել է հաղթահարել այդ փորձությունը:

Նրա երկրպագուները անհանգստանում էին Անիտայի համար և քաջալերում նրան: Վերջիններիս իր շնորհակալությունը հայտնելու համար Անիտան տաղանդների մրցույթ է հայտարարել՝ խոստանալով 1 միլիոն ռուբլի պարգևավճար հաղթողի համար:

Երկրպագուների բազմահազարանոց բանակը մասնակցել է խաղին: 3 ամիս շարունակ ամեն շաբաթ Անիտան մասնակիցների համար հորինում էր նոր փորձություններ: Մասնակիցները մրցում էին վոկալի, պարի, խոհարարության, սպորտի, երաժշտության ասպարեզներում: Մրցույթին մասնակցում էր հազարից ավել մարդ, իսկ դրան հետևում էր ավելի քան 65 000 մարդ:

Երկար պայքարից հետո ընտրվեցին 3 հաղթողներ: Եզրափակիչ փուլը կայացավ դեկտեմբերի 18-ին, որտեղ ժյուրին, ի դեմս Արթուր Գասպարյանի, Օսկար Կուչերայի, Եկատերինա Շպիցայի, Ա-ստուդիոյից Բայգալի Սերկեբաեվի և Անիտա Ցոյի, երկար քննարկումների և վեճերի արդյունքում ընտրեցին հաղթողին:

Հաղթողի տիտղոսի համար պայքարում էին "Япона Мама" երգչախումբը, վիդեոօպերատոր Քրիստինա Նևսկայան և երիտասարդ մայրիկ Անժելիկան, վերջինս էլ դարձավ մրցույթի հաղթողը:

Անժելիկան հայտնել է, որ շահած գումարը կօգտագործի բնակարան գնելու համար: 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին