Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի Անի քաղաքում պեղումներ են իրականացվել, որոնց ընթացքում նորանոր բացահայտումներ են կատարվել, այս մասին հայտնում է allturkey-ը` հղում կատարելով«Հաբերլեր»-ին:
Oգոստոսի 24-ին պեղումներ իրականացրած մասնագետներից մեկը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ասել է, որ իրենց հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են գաղտնի ջրանցքներ, տարբեր հանգստի և մեդիտացիոն սենյակներ, երկար միջանցնքեր, այդ ժամանակաշրջանի համար նախադեպը չունեցող մեծ և ընդարձակ սրահներ, թշնամիներից պաշտպանվելու համար կառուցված բազմապիսի թակարդներ, անծայրածիր թունելներ:
Մասնագետը հավելել է, որ իր թվարկածները դեռևս ամենը չեն, և իր կատարած բացահայտումները բավականաչափ ուշագրավ բացահայտումներ են պարունակում այս ոլորտով հետաքրքրվողների համար:
Պեղումներով զբաղվով մասնագետը հավելել է նաև, որ Անին անսահման հետաքրքրություն է ներկայացնում, սակայն այս ամենի հանդեպ արժանի ուշադրություն չի ցուցաբերվում, ինչը շատ վատ է: