▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանն ի՞նքն է գիժ, թե՞ ժողովրդին է գժի տեղ դրել

Ես իրոք արդեն դժվարանում եմ մեր իրականության մեջ հատկապես քաղաքական դաշտում տարբերակել իրականությունը կեղծիքից կամ լուրջը կատակից. առավել ևս դժվարանում եմ տարբերակել ողջամիտին խեղկատակից: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, սակայն մի հարց այնուամենայնիվ ուզում եմ հնչեցնել ու ուղղել ողջ հանրությանը. Անի Զախարյանը գիժ է, թե հանրությանն է գժի տեղ դրել: Կիսաբավարարված այս քաղաքական միմոսը իրոք արդեն իր զառանցանքների մեջ հատում է առողջ բանականության, դատողականության ու հոգեխախտ նարցիսիզմի միջև սահմանները: Բացեմ փակագծերը. աչքովս ընկավ այս կիսաօրիորդ կիսատիկնոջ տարածած հայտարարությունը Ուոլրիքի հայտարարության մասով: Կմեջբերեմ մի քանի հատվածներ ու յուրաքանչյուր ընթերցող թող գնահատի այս կնոջ հոգեկան առողջական վիճակը: Եվ այսպես.
ա. Ինչպես հիշում եք մեկուկես ամիս առաջ <<Անալիտիկ>>մամուլի ակումբում հանդես եկա ղարաբաղյան հարցի շուրջ իմ դիրքորոշմամբ, որը ներկայացնում եմ ստորև և այսօր ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մայիս7-յան ամփոփումը հենց արտահայտում է այն ինչ ասել եմ մոտ մեկուկես ամիս առաջ
բ. Կարծում եմ, արդեն իսկ միջազգային դիվանագիտական ատյանները հետևում են Հայաստանում ձևավորված Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության ընթացքին, ինչը ինձ, անշուշտ, ուրախացնում է:
գ. ... ճիշտ է իմ տեսակետում ես արտահայտվել եմ կողմ գրավված տարածքների վերադարձի կապակցությամբ, որը մադրիդյան հուշագրի կետերից է, սակայն դեռ չեմ հասցրել քարտեզի վրա մանրամասն ուսումնասիրել, թե դրանք հատկապես ինչպիսի տարածքներ են ենթադրում, ուստի դեռ կուսումնասիրեմ մանրամասն և ավելի հիմնավորված կարտահայտվեմ խնդրի շուրջ, իսկ մինչ այդ ՀՀ արտգործնախարարությունը պետք է շատ ուշադիր և զգոն գործի այս հարցում, ցանկացած նոր դիրքորոշում և համաձայնություն ամրագրելով միջազգային երաշխիքներ ապահովող փաստաթղթերով": Նյարդեր ու առողջություն խնայելու համար այսքանով սահմանափակվեմ: Հիմա մի հարց. ով է այս կինն առհասարակ, ում կոտրված ձեռքով այս արարածը հայտնվեց հասարակության տեսադաշտում, ով ֆինանսավորեց սրա քաղաքական կուսակցությունը .... առանց այն էլ մեյդանի մայմուն լիուլի ունեինք, չեինք կարող առանց սրա յոլա գնալ: Դուք հասկանում եք, մարդը այն համարումն ունի ինքն իր ու իր կուսակցության մասին, որ ասենք ամերիկյան դիվանագետը իր արտահայտած տեսակետներն ամփոփել է ու հիմա ամբողջ աշխարհի դիվանագիտական ատյանները նստած բան ու գործ թողած հետևում են Անի Զախարյանի ու ՆՔՄ կուսակցության ընթացքին: Ներողություն եմ խնդրում, սակայն չեմ կարող չասել` ռուսը կասեր` "не x..я себе": Ու հիմա էլ մինչ մեչօրյա նորահայտ Անահիտ դիցուհին կուսումնասիրի թե որոնք են այդ գրավյալ տարածքները, հատուկ հորդոր, ինչ հորդոր, հանձնարարական է իջեցնում ՀՀ ԱԳ նախարարությանը, որ զգոն գործեն հանկարծ սխալ չանեն, թե չէ Անին կզայրանա ու "կփռշտա": 
Թող ներվի ասելը, բայց Անի Զախարյան, այս կեցվածքդ վկայում է մի բան` թերի բավարարվածություն. երևի լավ չես "կորցրել" կուսությունդ միա հատ էլ "կորցրու". համ էլ ասուլիսին պատմել-խոսելու ու ֆեյսբուքում քննարկելու թեմա կունենաս:
Ու մենք հանդուրժում ենք այս կարգի գժերին:

 

 

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին