Անի Զախարյանի մոտ գարնանային սրացումներ են:
Չեք հավատու՞մ: Խնդրեմ կարդացեք նրա իսկ հեղինակած տողերը, որ կարելի է վերնագրել` Ձվերի հեղափոխականը:
Ստորև գրվածքն ամբողջությամբ` առանց մեկնաբանությունների.
Անպայման կարդալ և տարածել… Այսօր շատ վճռական տրամադրությամբ ու մարտական տրամադրված արթնացա, մի քանի կարևոր մարդկանց հետ հանդիպեցի և այսպես լուսանկարվեցի: Եվրոպայի օրերին մասնակցելու պատճառով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ամսի 23-ի դատին չկարողացա մասնակցել, սակայն հետևում եմ և 26-ի նիստին անպայման մասնակցելու եմ և հետս մի ձվատարր եմ բերելու, որ դատավորի և դատարանի անլուրջ և գործը ձգձգող քայլերին ձվերով բոյկոտենք: Երևի չեն հասկանում, որ շատ լուրջ եմ տրամադրված այս գործի նկատմամբ: Սիրելի ազատամարտիկներ, ներկաներ պատրաստվեք: Ինքս լինելով շատ քաղաքակիրթ և կանացի անձնավորություն՝սիրում եմ պայքարի մեջ իրերը կոչել իրենց անուններով ՝երևում է այս բռնազավթիչների ճիրաններում հայտնված հայ տղամարդկանց 2 ձու է պակասում, որ կարողանան դեմ դուրս գալ սրանց նմաններին, ուրեմն կստանաք: Առայժմ սկսում ենք ձվերի հեղափոխությունից, մինչև հասնենք ուղեղների հեղափոխության և անհրաժեշտության դեպքում նաև կենդանաբանական այգու կենդանիների և ռումբերրրրի հեղափոխության: Ժող ջան, ձվերի հեղափոխությունը հայտարարում եմ բացված…